Ընդհանուր Դրույթներ և Պայմաններ

Բարի գալուստ https://telik.am/  առցանց խանութ

https://telik.am/-ը առցանց խանութ է, որտեղ վաճառվում են հայկական ձեռագործ աշխատանքներ, հատկապես՝ ձեռագործ գորգեր և կարպետներ: https://telik.am/-ը պատկանում է Թելիկ սոցիալ-մշակութային ՀԿ–ին, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, գրանցման համար՝ 211.171.1105299  , ՀՎՀՀ՝ 07622708: «Մենք», «Մեր» և «Մեզ» տերմինները վերաբերվում են https://telik.am/-ին և նշված տերմինները կարող եք ընկալել որպես https://telik.am/: Օգտվելով https://telik.am/ կայքից՝ գնում կատարելու կամ պատվեր ձևակերպելու նպատակով, մենք ընդունում ենք, որ կայքի այցելուները և հաճախորդները կարդացել, հասկացել և ընդունել են «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում ներկայացված տեղեկատվությունը և դրա բովանդակությունը:  «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում ներկայացված դրույթները համարվում են պայմանագրի ձև և այն այցելուները, որոնք չեն ընդունում այս բաժնում նշված թեկուզ մեկ դրույթ, չեն կարող օգտվել կամ գնում կատարել https://telik.am/ կայքից:  Գնորդը կարող է օգտվել https://telik.am/ կայքից օրվա ցանկացած ժամի, սակայն հարցերի և ծագած խնդիրներին մենք կանդրադառնանք ամեն օր Երևանի ժամանակով՝ 9:00–19:00 ընկած ժամանակահատվածում՝ Armenia Time (AMT), UTC +4: Կայքն ունի գրանցման հնարավորություն, որտեղ կպահպանվի ձեր գնումների պատմությունը: Կայքից օգտվելու, գնում կատարելու համար ցանկալի, բայց պարտադիր չէ գրանցվելը: Գնում կամ պատվեր կատարելու համար պարտադիր է տրամադրել իրական տեղեկություններ՝ ըստ պահանջի, գնման կամ պատվերի գրանցումը կատարելու համար: Եթե դուք սխալ եք տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ապա խնդիրներ կառաջանան ապրանքի առաքման հետ կապված, ինչի համար մենք պատասխանատվություն չենք կրելու: Եթե սխալմամբ տրամադրել եք մեզ ոչ լիարաժեք կամ ոչ ճիշտ տեղեկություններ, ապա կարող եք կայքում նշված էլեկտրոնային հասցեին գրել ճիշտ տեղեկատվությունը՝ պարտադիր նշելով, որ նախկինում տրված տեղեկատվությունը սխալ է: Այդ դեպքում մենք հիմք են ընդունում էլեկտրոնային նամակով ստացած տեղեկատվությունը: Գնորդը հասկանում և ընդունում է, որ արտադրանքի իրական գույնը, որը ներկայացված է https://telik.am/ կայքում, կախված է գնորդի կամ պատվիրատուի համակարգչի մոնիտորից: Մենք ամեն ինչ արել ենք, որ https://telik.am/ կայքում ներկայացված արտադրանքի լուսանկարները առավելագույնս համապատասխանեն արտադրանքի իրական տեսքին, բայց մենք չենք կարող երաշխավորել, որ ձեր համակարգչում կամ սմարթֆոնի էկրանին կարտացոլվի արտադրանքի 100 տոկոս գունային տեսքը:  Արդեն գնված ապրանքները չեն կարող վերադարձվել և (կամ) փոխվել, բացառությամբ որոշակի պատճառների (հստակ թերություններ, վնասվածքներ, որոնք ներկայացված չեն եղել լուսանկարներում): Գնորդը հասկանում և ընդունում է, որ գնած ապրանքի մատակարարման կամ առաքման ընթացքում առաջացած խնդիրների համար https://telik.am/-ը պատասխանատվություն չի կրում: Ցանկանում ենք տեղեկացնել, որ երբեք մեր արտադրանքի առաքման դեպքում որևէ խնդիր մինչ այսօր չի գրանցվել: https://telik.am/ կայքից մասնակի կամ ամբողջական տեղեկատվություն (նյութ, նկար, տեսահոլովակ և այլն) առցանց և այլ տիրույթում օգտագործելիս հղումը մեր կայքին պարտադիր է: Կայքում ներկայացված արտադրանքի ամբողջ տեսականին պատկանում է Թելիկ սոցիալ-մշակութային ՀԿ–ին կամ նրա հետ առնչվող այլ ընկերության կամ անհատներին, որոնց ներկայացնելու և վաճառելու իրավունքը պատկանում է Թելիկ սոցիալ-մշակութային ՀԿ –ին: https://telik.am/ կայքում ներկայացված ձեռագործ գորգերի, կարպետների, սեղանի սփռոցների և շարֆերի դիզայնը և գունավորումը, ներկայացված նկարները, ֆայլերը հանդիսանում են Թելիկ ՀԿ- ի մտավոր և արդյունաբերական սեփականությունը և դրանց օգտագործումն առանց Թելիկ ՀԿ-ի թույլտվության համարվում է հեղինակային իրավունքի խախտում՝ իր բոլոր հետևանքներով:  «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում ներկայացված դրույթները կարող են փոփոխվել https://telik.am/ կայքի կողմից՝ իր հայեցողությամբ: Եթե դուք կատարել եք գնում կամ պատվեր, մենք հասկանում ենք, որ դուք ընդունել եք «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնի բոլոր դրույթները: Մեր արտադրանքի վերաբերյալ ցանկացած հարց կամ բողոք կարող է ուղարկվել telikcrafts@gmail.com էլեկտրոնային հասցեին: