Մեր
Վարպետաց դասերը

Թելիկը տավուշյան արհեստագործական ավանդույթների վերականգնման, պահպանման ու տարածման նպատակ ունեցող կենտրոն է։

Տևողությունը

1.5 - 2 ժամ

Հյուրասիրություն

անվճար թեյ և սուրճ՝ քաղցրավենիքներով

ic_fluent_people_28_regularCreated with Sketch.

Մասնակցություն

մինչև 20 այցելու միաժամանակ

telik

Մեր առաքելությունը

Այստեղ կազմակերպվող փորձառությունների նպատակը զբոսաշրջային խմբերի և անհատների համար տավուշյան արհեստագործական միջավայրը ներկայացնելն է, 1,5-2 ժամ տևողությամբ վարպետաց դասեր անցկացնելը, որոնց ընթացքում այցելուները մասնակցելով՝ ստեղծում են հայկական զարդանախշեր։

Բացի բուն աշխատանքից, ժամանակ է հատկացվում պատմությանը՝ արհեստագործությունը Տավուշում, հատկապես կանանց արհեստների տեսակներին, տեղական առանձնահատկություններին։

Առաջարկը բազմազան է և միաժամանակ կարող է ապահովել շուրջ քսան այցելուի մասնակցություն։ Գորգագործություն ու կարպետագործություն այցելուն սովորում է փոքր դազգահների վրա, վարպետի հսկողությամբ։ Աշխատանքն ավարտելուց հետո այցելուն կարող է որպես հուշանվեր վերցնել ինքնուրույն պատրաստածը՝ գորգը, կարպետը, ասեղնագործ կտորը։ Զբոսաշրջիկը/զբոսաշրջային խումբը զբաղմունքն ընտրում է սեփական նախաձեռնությամբ՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, շապիկի վրա նկարչություն։

Զբոսաշրջիկը/զբոսաշրջային խումբը զբաղմունքն ընտրում է սեփական նախաձեռնությամբ՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, շապիկի վրա նկարչություն։

Վարպետաց դասին զուգահեռ այցելուներին կառաջարկվի թեյ և սուրճ՝ տեղական քաղցրավենիքով։ Հյուրերը կարող են ուսումնասիրել կենտրոնի վաճառքի ենթակա արհեստագործական իրերը։ Թելիկը նաև առաջարկում է շրջայց կենտրոնում, որտեղ հյուրերը կարող են տեսնել, թե ինչպես են արհեստագործները պատրաստում մի շարք ձեռագործ իրեր։

Հարմար է ընտանիքներով այցելությունների համար: Ծառայությունը մատուցվում է հայերեն, ռուսերեն, իսկ անգլերենի համար ունենք թարգմանիչ:

Հայկական թռչնատառերով նկարազարդում

Հայկական գրավոր հարուստ մշակույթն ու զարդարվեստի բարձր մակարդակը հանգեցրել են այն բանին, որ տառին հաղորդվել է գեղագիտական իմաստ:

Մեծ վարպետությամբ էին արվում հատկապես գլխագրերը (մեծատառերը):Կիրառվող տեխնիկաները տարբեր էին ՝ ծաղկագիր, թռչնագիր: Թռչունների պատկերներով գլխագրեր պահպանվել են  հարյութավոր ձեռագիր մատյաններում, եկեղեցուն առնչվող պաշտամունքային իրերի ու առարկաների վրա:

Մեր վարպետը կսովորեցնի հայկական թռչնագրերի արվեստն ու կպատմի , թե ինչպես են դարեր շարունակ դրանք զարդարել հայկական ձեռագրերը, իսկ դուք հնարավորություն կունենաք նկարել թռչնատառ կամ այլ զարդանախշ:

Վարպետաց դասի ամրագրում