Մեր մասին

«Թելի յուրաքանչյուր հանգույց՝ պատմություն է կերտում՝ կապելով անցյալն ու ապագան»

Մեր մասին

«Թելիկ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Տավուշի մարզում՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել տարածաշրջանի ավանդական արհեստները։ Մեր գործունեությունը միավորում է ավանդույթներն ու նորարարությունը՝ ստեղծելով եզակի և որակյալ տեքստիլ արտադրանք Մենք աջակցում ենք կանանց՝ զարգացնելով նրանց ստեղծագործ հմտությունները և ստեղծելով կայուն եկամտի աղբյուրներ։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է՝ տալ հնարավորություններ Տավուշի կանանց, խթանել զբաղվածությունը և տարածել հայկական մշակույթի գեղեցկությունը։ «Թելիկ»-ի արտադրանքը ներառում է ձեռագործ գորգեր, ասեղնագործ սեղանի ծածկոցներ և տեքստիլ այլ պարագաներ, որոնք արտացոլում են հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը՝ համադրված ժամանակակից դիզայնի հետ։

Աշխատանքի առօրյան